Հայրենագիտություն · Uncategorized

Նոր տարին Անգլիայում․Ավանդույթներ և սովորույթներ

Նկար

Անգլիան, որը Միացյալ թագավորության մեծ մասն է կազմում, նշում է Նոր տարին Հունվարի 1-ին, այսինքն՝  Գրիգորյանների օրացույցով առաջին ամսվա առաջին օրը։ Այդ օրը՝ որպես Նոր տարի, առաջին անգամ հայտարարվել է 1752 թվականին։ Իսկ մինչ այդ Անգլիան նշում էր իր Նոր տարին Քրիստոսի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ին: Անգլիայի պատմության մեջ Նոր տարին տարբեր ժամանակաշրջաններում նշվել է  տարբեր ամսաթվերին: Այնուամենայնիվ, մի ընդհանուր տեսակետ միշտ նույնն է եղել․ Նոր տարվա տոնակատարությունն իր հետ մեծ ուժ և ոգևորություն է բերել բոլորին։

Մարդիկ ոգեշնչված սպասել են Նոր տարվան ավելի շատ նրա համար, որպեսզի իրենց Սուրբ Ծննդյան ուրախությունը շարունակեն  և բարձր տրամադրությունը փոխանցեն Ամանորին։

Նոր տարվա տոնակատարություններն Անգլիայում

Ներկայումս, ամենաընդունվածը Նոր տարվա գիշերը խնջույքն ընտանիքի անդամների և մտերիմ ընկերների հետ տանն անցկացնելն է։ Կազմակերպվում են նաև հատուկ գիշերային խնջույքներ դիսկոտեկներում, գարեջրատներում, ակումբներում և սրճարաններում, որտեղ կարելի է հանդիպել մեծ թվով մարդկանց։

Նոր տարվա օրը Անգլիայի տարբեր մասերում տեղի են ունենում նաև ամենատարբեր տոնակատարություններ, ծովագնացություններ, թատերախմբերի, պարահանդեսների, կենդանի համերգների, սալսա պարերի տոնախմբություններ: Ծովագնացությունների շատերն են մասնակցում, նաև՝ աշխարհի տարբեր մասերից։ Նոր տարվա տոնակատարություններն առանց ծովային ճամփորդությունների Անգլիայում համարվում են թերի։

Leave a comment