հայրենագետի ակումբ

Սև խոռոչ

1. Սև խոռոչի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է 0.000000000000000001 կելվին, իսկ ավելի կոնկրետ -273.149999999999999999 ցելսիուս աստիճան։ Պատճառն այն է, որ այնտեղ ընդհանրապես լույս և ջերմություն չկա:

2. Սև խոռոչի ամենավերջում ձևավորվում է մի սինգուլյար վիճակ, որտեղ նրա ամբողջ զանգվածը սեղմված է մինչև զրոյական չափ:

3. Ըստ Ալբերտ Այնշտայնի (Ալբերտ Էյնշտեյն) գոյություն ունի քառաչափ տարածություն (ժամանակը և մեր եռաչափը), որոնք սև խոռոչի ներսում ուղղակի կանգ են առնում:

4. Սև անցքերի ձգողության ուժը այնքան մեծ է, որ այնտեղից ոչինչ չի կարող դուրս պրծնել, նույնիսկ լուսի ճառագարթը, որի բացարձակ արագությունը կազմում է 299,792,458 մ/վ: Դրա պատճառով է որ նրանք սև են և նրանց սեփական լույսի ճառագայթը չի տարածվում այլուր:

5. Եթե հնարավոր լիներ մեր մոլորակը խտացնեինք այնքան, որ այն դառնար սև անցք ապա նրա տրամագիծը կլիներ 2 սմ, իսկ եթե արեգակը դառնար սև անցք ապա նրա տրամագիծը կլիներ 6 կմ:

6. Սև խոռոչների զանգվածը շատ մեծ է, եթե լիներ 60 կմ տրամագծով մի սև խոռոչ ապա նրա զանգվածը կլիներ արևի զանգվածից տաս անգամ մեծ՝ մոտավորապես 20,000 տրիլիոն տոննա:

7. Ըստ որոշ գիտնականների գոյություն ունեն հսկայական չափերի հասնող սև խոռոչներ (Supermassive black holes) որոնք շատ անգամներ մեծ են մեր արեգակից և նույնիսկ մեր արեգակնային համակարգից, դրանցից մեկը «Աղեղնավոր-Ա»-ն է։ Այն ունի արեգակից 2,600,000 անգամ մեծ զանգված, մոտ 44,000,000 կմ տրամագից և գտնվում է մեր արեգակնային համակարգից 26,000 լտ (լուսատարի) հեռավորության վրա՝ իսկ ավելի ստույգ մեր գալակտիկայի կենտրոնում:

8. Որոշ ֆիզիկոսների, աստղագետների և այլ հետազոտողների կարծիքով հազարավոր աստղից միայն մեկը կարող է դառնալ սև խոռոչ, քանի որ ոչ բոլոր աստղերի զանգվածները կարող են հերիքել:

9. Սև խոռոչը առաջանում է այն ժամանակ, երբ աստղի միջուկային վառելանյութը սպառվում է և սեփական ձգողության ուժի սեղման արդյունքում իվերջո դառնում է սև խոռոչ:

10. Այդ այսպես կոչված «տիեզերքի ուրվականներին» անմիջական դիտարկումով անհնար է հայտնաբերել, դա նման է մութ սենյակում սև կատվին փնտրելուն, սակայն երբ այդ «տիեզերական հրեշն» սկսում է աստղեր կուլ տալ, այդ  ընթացքում վերջիններս սկսում են մեծ  արագությամբ պտտվել իրենց առանցքի շուրջը և հզոր ռադիոճառագայթներ արձակել (կարծես իրենց վերջին «ճիչն» են արձակում), որը ռադիոդիտակներով հնարավոր է գրանցել:

11. Սև խոռոչ հասկացությունը 1969 թ.-ին ներմուծել է ամերիկացի գիտնական Ջոն Ուիլերը:

12. Սև խոռոչի արտաքին չափերը սահմանափակվում են այսպես կոչված պատահույթի հորիզոնով, որտեղից այն կողմ, ըստ էության , մթին դատարկություն է:

13. Համաձայն քվանտային ձգողության տեսության սև խոռոչները իվերջո վերածվում են սպիտակ խոռոչների որոնցից մինչև այսօր չի հայտնաբերվել և դրանք սև խոռոչների հակապատկերներ են՝ որտեղ հնարավոր է մտնել դրսից և այնտեղից ոչինչ չի կարող դուրս գալ: Սպիտակ խոռոչները աստղերի ամենավերջին փուլն է:

Աստղը վերածվել է Սև խոռոչի, երբ Արեգակի զանգվածը մի քանի անգամ գերազանցող զանգվածով աստղն իր սեփական ձգողության ուժի ազդեցությամբ սեղմվում է այն աստիճան, որ նրանից այլևս ոչինչ չի արձակվում, նույնիսկ լույսի ճառագայթ:

Մոտավորապես 1000 աստղից միայն մեկի զանգվածն է բավականաչափ մեծ, որպեսզի այն ենթակա լինի վերածվելու Սև խոռոչի: Սև խոռոչներն անմիջական դիտարկումով անհնար է հայտնաբերել, քանի որ նրանք տեսանելի չեն:

Սև խոռոչն առաջանում է աստղի կյանքի վերջին, երբ նրա միջուկային վառելանյութի պաշարն սպառվում է, և սեփական ձգողության ուժի ազդեցությամբ աստղն սկսում է սեղմվել: Միաժամանակ, սեղմմանը զուգընթաց, աստղի մակերևույթի վրա ձգողության ուժն այնքան է մեծանում, որ լույսն անգամ այլևս չի կարողանում արձակվել աստղից, և աստղը փոխարկվում է անտեսանելի մի «դատարկության»: 

Արեգակից ավելի փոքր զանգվածով աստղը չի կարող այդ աստիճան սեղմվել, որովհետև նրա ձգողության ուժը բավականաչափ մեծ չէ: Հաշվարկները ցույց են տալիս, որ Արեգակի զանգվածը 10 անգամ գերազանցող Սև խոռոչի տրամագիծը կարող է լինել 60 կմ: Եթե Արեգակը փոխարկվեր Սև խոռոչի, ապա նրա տրամագիծը կկազմեր ընդամենը 6 կմ, իսկ Երկրի զանգվածին հավասար զանգվածով Սև խոռոչը կունենար 2 սմ-ից էլ փոքր տրամագիծ:

Որոշ գալակտիկաների կենտրոններում հավանաբար կան գերխոշոր զանգվածներով Սև խոռոչներ, որոնց անվանում են քվազարներ: Իսկ նրանց շատ պայծառ կենտրոնները լուսարձակում են, որովհետև գալակտիկական Սև խոռոչները «խժռում» են շրջակա առանձին գոյացությունների, որոնց նյութն այդ ընթացքում շիկանում է, և անջատում է վիթխարի քանակությամբ էներգիա՝ լույսի և այլ ճառագայթումների ձևով: 

Leave a comment